«Բազմազգ Վրաստանը» ընտրությունների երկրորդ փուլում արձանագրված խախտումների կապակցությամբ տարածում է տեղեկություն
«Բազմազգ Վրաստանը» ընտրությունների երկրորդ փուլում արձանագրված խախտումների կապակցությամբ տարածում է տեղեկություն

«Բազմազգ Վրաստանը» ընտրությունների երկրորդ փուլում արձանագրված խախտումների կապակցությամբ տարածում է տեղեկություն:

Կազմակերպության ներկայացուցիչ, Լելա Տալիուրիի հայտարարությամբ, արձանագրվել են սպառնալիքների և ահաբեկման փաստեր, ուրիշի փոխարեն քվեարկությանը մասնակցության, քվեարկության գաղտնիությունը խախտելու և մինչ քվեատուփի բացումը իրականացվելիք ընթացակարգերի կանոնների անտեսում:

«Ժամը 21:30-ի դրությամբ բոլոր ընտրատեղամասերը փակ են և ընթանում է ձայների հաշվարկը: Մինչ այժմ արձանագրվել են հետևյալ փաստերը.

Սպառնալիքներ և ահաբեկումներ «Բազմազգ Վրաստանի» դիտորդի նկատմամբ – Ղվարելիի թիվ 10.16.12 ընտրատեղամասում տեղ է գտել սպառնալիքի փաստ «Բազմազգ Վրաստանի» դիտորդի նկատմամբ: Այն բանից հետո, երբ նա նկարահանել է ընտրատեղամասում չարտոնված անձանց ներկայությունը, ովքեր սեղան էին բացում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները և ոչ իրավասու անձինք անպատվել են դիտորդին և փորձել կոտրել նրա հեռախոսը: Ավելի ուշ նշված անձինք ներողություն են խնդրել դիտորդից:

Մեկ ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ. Լագոդեխիի թիվ 10.15.36 ընտրատեղամասում ընտրողը փորձեց մասնակցել ընտրություններին մեկ այլ անձի պատկանող ID քարտի միջոցով: Փաստը պարզելուց հետո նրան թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին:

Ընտրատեղամասում ընտրողների կենտրոնացում, քվեարկելու նպատակով. Իսանիի # 04.05.39, # 04.05.40, # 04.05.42, # 04.05.44 և # 04.05.45 ընտրատեղամասերում (թիվ 103 հանրային դպրոցի շենքի դահլիճում) «Փոթիի երիտասարդական դաշինքի», «Երիտասարդական նախաձեռնության ժողովրդավարության համար» և «Փաստաբանների և իրավաբանների միջազգային դիտարանի» դիտորդները հեռախոսազանգեր են կատարել և ընտրողներին կենտրոնացրել ընտրատեղամասերում:

Քվեարկության գաղտնիության խախտում. Ախմետայի # 10.18.03 ընտրատեղամասում «Վրացական երազանքի» ներկայացուցիչը խախտել է քվեարկության գաղտնիությունը: Նա դիտել է քվեախցի մեջ, որպեսզի տեսնի, թե ում օգտին է ընտրողը ընտրություն կատարում:

Քվեատուփը բացելուց առաջ ընթացակարգի անտեսում.  Ռուսթավի # 12.20.22 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցող ընտրողների ընդհանուր թիվը հաշվելուց հետո ընտրողների ցուցակները չեն կնիքվել մինչ քվեատուփը բացելը, ինչը ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի խախտում է: Խախտումը վերացվեց այն բանից հետո, երբ «Բազմազգ Վրաստանի» դիտորդը դիտողություն արեց»,- ասել է Լելա Տալիուրին:

Թողնել մեկնաբանություն