Բաժանորդների համար հեռուստահաղորդակցական ծառայությունների սակագնի մեծացման նախապայման և հիմք գոյություն չունի. Հաղորդակցությունների ազգային հանձնաժողով
Բաժանորդների համար հեռուստահաղորդակցական ծառայությունների սակագնի մեծացման նախապայման և հիմք գոյություն չունի. Հաղորդակցությունների ազգային հանձնաժողով

Բաժանորդների համար հեռուստահաղորդակցական ծառայությունների սակագնի մեծացման նախապայման և հիմք գոյություն չունի,-այս մասին լրատվությունը տարածում է Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը:

Նրանց փոխանցմամբ, հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը «Մագթիկոմի» և «Սիլքնեթի» կողմից տարածած լրատվության հիման վրա, սկսել է ուսումնասիրել այդ հարցը:

«Հանձնաժողովը ուսումնասիրելու է, թե ինչքանով նույնական է երկու կարևոր ուժ ունեցող օպերատորի կողմից միաժամանակ գների փոփոխությունը:

Բացի այդ, ընդգծում ենք, որ հանձնաժողովը ունի օրենքով սահմանված բոլոր լծակները, ընկերությունների կողմից ընդունված անօրինական որոշումների վրա խիստ արձագանքելու համար»,-ասված է հաղորդակցությունների ազգային հանձնաժողովի լրատվության մեջ:

«Ջեոսելի», «Սիլքնեթի» և «Մագթիի» բաժանորդների մի մասի համար ավելանում են ծառայության սակագները: «Մագթիի» դեպքում սակագները գործի են դրվելու փետրվարի 18-ից, իսկ «Ջեոսելի» և «Սիլքնեթի» բաժանորդների համար մարտի 1-ից:

Հաղորդակցական ընկերություններում հայտարարում են, որ բաժանորդներին առաջարկում են բարելավված ծառայություն և ինտեռնետի ավելացրած ծավալ: