Բավականին բարդ համավարակային իրավիճակում ենք, եթե մայիսի առաջին կեսին աղետալի ավելացումներ չունեցանք, հուսով ենք, որ ամռանը կդիմավորենք ավելի նորմալ. Պաատա Իմնաձե
Բավականին բարդ համավարակային իրավիճակում ենք, եթե մայիսի առաջին կեսին աղետալի ավելացումներ չունեցանք, հուսով ենք, որ ամռանը կդիմավորենք ավելի նորմալ. Պաատա Իմնաձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, Պաատա Իմնաձեի հայտարարությամբ, Վրաստանում համավարակաբանական իրավիճակը բավականին բարդ է, սակայն եթե մայիսի առաջին կեսին վարակման դեպքերի աղետալի աճ չի լինի, ապա նա հույս ունի, որ իրավիճակը ամառվա համար կբարելլավի:

Միևնույն ժամանակ, ըստ Իմնաձեի, երկրում լավ տեմպերով է ընթանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը, և նա հույս ունի, որ ավելի շատ քաղաքացիներ կներգրավվեն պատվաստումների մեջ:

«Մենք բավականին բարդ համավարակային իրավիճակ ունենք: Եթե ​​մայիսի առաջին կեսն անց կացնենք այնպես, որ դեպքերի աղետալի աճ չի լինի, մեծ հույս ունենք, որ ամռանը կդիմավորենք ավելի նորմալ:

Մենք շատ մեծ հույս ունենք, որ պատվաստումները, որոնք բավականին լավ տեմպով են ընթանում, էլ ավելի կընդլայնվեն, էլ ավելի մեծ թվով քաղաքացիները կպատվաստվեն և մենք այլևս այսպիսի տխուր օրեր չենք ունենա», – նշել է Պաատա Իմնաձեն: