Բաթումիում, Զուգդիդիում, Գորիում, Փոթիում և Թելավիում, շաբաթ կիրակի օրերին, փետրվարի ընթացքում չի աշխատի քաղաքային տրանսպորտը, սննդի օբյեկտներն ու խանութները կաշխատեն հեռակա կարգով
Բաթումիում, Զուգդիդիում, Գորիում, Փոթիում և Թելավիում, շաբաթ կիրակի օրերին, փետրվարի ընթացքում չի աշխատի քաղաքային տրանսպորտը, սննդի օբյեկտներն ու խանութները կաշխատեն հեռակա կարգով

Մինչև մարտի մեկը ուժի մեջ կլինի ժամը՝ 21:00-ից 05:00-ն տեղաշարժման սահմանափակումը,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Մայա Ցքիտիշվիլին:

Նա խոսել է նաև հանգստյան օրերի սահմանափակումների մասին հինգ քաղաքներում, որտեղ կվերականգնվի քաղաքային տրանսպորտի, դպրոցների, խանութների և առևտրի կենտրոնների աշխատանքը:

«Հաշվի առնելով, որ քաղաքային տրանսպորտը, դպրոցները, խանութները և առևտրի կենտրոնները սկսում են գործել հինգ քաղաքներում, որպեսզի փոխհատուցենք այս ավելացված շարժունակությունը, շաբաթ կիրակի օրերին, այդ քաղաքներում փետրվարին չի գործելու տրանսպորտը, այս բոլոր քաղաքներում փետրվար ամսվա ընթացքում չեն աշխատի քաղաքային տրանսպորտը, ռեստորանները, իսկ սննդի օբյեկտներն ու խանութները կրկին գործելու են հեռակա կարգով: Սա հանգստյան օրերի սահմանափակում է», – հայտարարել է Մայա Ցքիտիշվիլին: