Բաթումիում տեղի է ունենալու ընդիմության բողոքի ցույցը
Բաթումիում տեղի է ունենալու ընդիմության բողոքի ցույցը

Բաթումիում տեղի է ունենալու ընդդիմության բողոքի ցույցը: Հանրահավաքը սկսվելու է ժամը 15:00-ին, իսկ մինչ այդ տեղի է ունենալու երթ, դեպի վարդերի այգի: Ցուցարարները հավաքվում են երեք վայրերում ՝ Ծովային կայանի, կենտրոնական զբոսայգու և համալսարանի մոտ:

Հանրահավաքի մասնակիցների պահանջը անփոփոխ է, անց կացվեն համամասնական ընտրություններ:

«Մեր պահանջը անփոփոխ է, համամասնական ընտրություններ: «Վրացական երազանքը» և Իվանիշվիլին պետք է կատարեն ժողովրդին տված խոստումը: Որքան երկար ժամանակ իշխող թիմը չի կատարի իր խոստումը, այնքան ավելի վատ կլինի նրանց համար»,- ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ, Գիգի Ուգուլավան:

Բաթումին Քութաիսիից հետո երկրորդ քաղաքն է, որտեղ ընդդիմությունը անց է կացնում տարածաշրջանային հանրահավաք: Ուգուլավայի խոսքով, ցույցերը կշարունակվեն նաև նոր տարուց հետո: