Բաթումիում տեղի է ունեցել ավտովթար (ֆոտո)
Բաթումիում տեղի է ունեցել ավտովթար (ֆոտո)

Բաթումիում, Հայդար Աբաշիձեի և Չայկովսկու փողոցների հատման վայրում BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է Mercedes-ի մակնիշի բեռնատարին:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը դեպքի վայրից, ավտովթարի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Տեղում էր գտնվում պարեկային ոստիկանությունը և շտապ օգնությունը:

Տեղի ունեցած փաստով սկսվել է հետաքննություն: