Բաթումիում պաշտոնապես բացվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը (տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր առավոտից, Բաթումիում ընթանում է ծանրամարտի եվրոպայի առաջնությունը: Տղամարդկանց 55 և կանանց 45 և 49 կիլոգրամ քաշային անվանակարգի B խմբի ելույթից հետո տեղի է ունեցել բացման արարողությունը:Հաղորդավարի ողջույնի խոսքից հետո ավանդաբար բեմ են բարձրացել տանտերերի մարզիկները, որից հետո մասնակիցներին դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և մաղթել հաջողություններ: Նախագահը զրուցել է նաև մրցույթի Բաթումիում անցկացնելու կարևորության մասին և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին աշխատանքի համար:

Նախագահից հետո բեմ են բարձրացել Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության շեկավար, Թոռնիկե Ռիժվաձեն և Վրաստանի կրթության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միխեիլ Գիորգաձեն:

Բաթումցիներին Եվրոպայի առաջնության հյուրընկալությունը շնորհավորել է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, Վրաստանի ծանրամարտի դաշնության նախագահ, Կախի Կախիշվիլին: Խոսքով ելույթից հետո նա բեմ է հրավիրել ծանրամարտի եվրոպայի դաշնության նախագահ, Անտոնիո Ռուսոյին: Դրանից հետո հնչել է Վրաստանի օրհներգը և տեղի է ունեցել մասնակից երկրների ներկայացման միջոցառումը: Բացման արարողությունը ավարտվել է «Բաթումի» համույթի մրավալժամիերիով:

Հիշեցնենք, որ այսօր խաղարկվելու է մեդալների երեք հավաքածու: 49 կիլոգրամ քաշայինում ելույթ է ունեցել Խաթունա Ջիմշելեիշվիլին, որը B խմբում ելույթը ավարտել է 136 կիլոգրամով:

Վրաստանի առաջին ալիքը ժամը 17:00-ից ցուցադրելու է տղամարդկանց 55 կիլոգրամ քաշային անվանակարգի A  խմբի ելույթները: