Բաթումիում, մասնավոր դպրոցներից մեկի ուսուցչի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Բաթումիում, մասնավոր դպրոցներից մեկի ուսուցչի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Բաթումիի «Եվրո 2000» մասնավոր դպրոցի ուսուցչի մոտ հաստատվել է կորոնավիրուս:

Բաթումիի կրթական ռեսուրս կենտրոնում ասում են, որ հանրային առողջապահության կենտրոնի հետ խորհրդակցելուց հետո, դպրոցը որոշել է շարունակել ուսումնական գործընթացը սովորական ռեժիմով, քանի որ ուսուցիչը պաշտպանել է անվտանգության կանոնները:

«Ուսումնասիրվել է իրավիճակը տեղում և դպրոցին հանձնարարական է տրվել շարունակել գործունեությունը, քանի որ ուսուցիչը տեղաշարժվում էր շնչադիմակով և պաշտպանել է անվտանգության կանոնները: Ուսուցչի առողջական վիճակը բավարար է»,- ասել է Բաթումիի ռեսուրս կենտրոնի ղեկավար, Գոչա Դավիթաձեն:

Այսօր, կորոնավիրուս էր հաստատվել նաև Բաթումիի թիվ 8 հանրային դպրոցի տասներրորդ դասարանի աշակերտու մոտ: Նա 12 օրով վերադարձել է  հեռավար ուսուցման: