Բաթումիում լրատվամիջոցների ներկայացուցիչները համերաշխություն են հայտնել լրագրող Վախո Սանաիային
Բաթումիում լրատվամիջոցների ներկայացուցիչները համերաշխություն են հայտնել լրագրող Վախո Սանաիային

Լրատվամիջոցների ներկայացուցիչները Բաթումիում ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն լրագրող Վախո Սանաիայի:

Համերաշխության ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ ցանկացած տեսակի բռնություն պետք է դատապարտվի:

«Մենք լրագրողներս հավաքեցինք, մեր գործընկերոջ ՝ Վախո Սանաիային համերաշխություն հայտնելու համար: Բռնությունը դատապարտելի է ցանկացած ձևով, ատելությունը չպետք է որևէ ձևով խրախուսվի և արդարացվի: Մենք սպասում ենք, որ քննչական մարմինը կարձագանքեն այդ փաստին», – հայտարարել է «Տվ 25»-ի լրատվական ծառայության ղեկավար, Սուլխան Մեսխիձեն:

«Ֆորմուլա» հեռուստատեսության լրագրող Վախո Սանաիայի նկատմամբ խմբակային բռնության մեղադրանքով, իրավապահները ձերբակալել են երեք անձի:

Թողնել մեկնաբանություն