Բաթումիում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ պացիենտ
Բաթումիում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ պացիենտ

Բաթումիում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ պացիենտ:

Այս մասին տեղեկությունը հաստատում են Աջարիայում առողջապահության նախարարությունում:

Նրանց փոխանցմամբ, Բաթումիի բժշկական կենտրոնում 81-ամյա տղամարդուն տեղափոխել են կաթվածի ախտորոշմամբ, իսկ քիչ անց, նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Այսօր երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 887 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 15 327 մարդու մոտ: Ապաքինվել է 246 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 7613: