Բաթումիում կողոպտել են բնակելի շենքերից մեկի վերելակները
Բաթումիում կողոպտել են բնակելի շենքերից մեկի վերելակները

Բաթումիում, Փիրոսմանիի 18 ա համարում կողոպտել են բնակելի շենքի վերելակները: Տան բնակիչները ասում են, որ գողացել են շենքի բոլոր երեք վերելակները, տարել են սարքավորումներ, առանց որի վերելակը չի աշխատի: Կողոպտիչները չեզոքացրել են աև բոլոր տեսախցիկները:

Տան բնակիչների մի մասը դեպքը կապում է վերելակների ընկերության շահերի հետ:

Դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն:

Տեղում աշխատում են փորձագետ-քրեագետներ: