Բաթումիում կանցկացվի «Ֆոլկլորի օրեր» փառատոնը
Բաթումիում կանցկացվի «Ֆոլկլորի օրեր» փառատոնը

«Check in Georgia»-ի շրջանակներում, Զբոսաշրջության ազգային վարչության աջակցությամբ և բանահյուսության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ, Բաթումիում հուլիսի 29 մինչև օգոստոսի 23-ը կանցկացվեն «Ֆոլկլորի օրեր»:

Միջոցառումներին Թբիլիսիից և Վրաստանի տարբերի շրջաններից մասնակցելու են շուրջ 40 գեղարվեստական և երաժշտական համույթներ, կանցկացվի 25 անվճար համերգ:

Համերգները Բաթումիի բուլվարում, Այբուբենի աշտարակի մոտ կանցկացվեն ամեն օր, 20:00-ից: Զբոսաշրջության վարչության և Ֆոլկլորի ազգային կենտրոնի ղեկավարների հայտարարությամբ, այս փառատոնի անցկացումը կնպաստի ինչպես վրացական ֆոլկլորի ժողովրդականացմանը, այնպես էլ զբոսաշրջիկների գրավմանն այս ուղղությամբ: