Բաթումիում գրիպի վարակի բարդացումից մահացել է 63-ամյա տղամարդ
Բաթումիում գրիպի վարակի բարդացումից մահացել է 63-ամյա տղամարդ

Բաթումիում գրիպի վարակի բարդացումից մահացել է 63-ամյա տղամարդ: Դեպքի մասին լուրն Առաջին ալիքին հաստատել է Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն:

«Դեպքը տեղի է ունեցել այսօր, Բաթումիի բժշկական կենտրոնում, լաբորատոր հաստատվելուց առաջ տեղեկություն չի տարածվել, իսկ լաբորատոր եզրահանգումը հաստատել է, որ տղամարդը իրոք մահացել է գրիպից, սակայն նա ուներ նաև այլ ռիսկ-գործոն»,- հայտարարել է Զաալ Միքելաձեն:

Աջարիայում սա ընթացիկ սեզոնին գրիպից մահացության հինգերորդ դեպքն է: