Բաթումիում ընթանում է Ծովային միջազգային ֆորումը
Բաթումիում ընթանում է Ծովային միջազգային ֆորումը

Աշխարհի ծովային և նավարկելի ոլորտում ընթացող գլոբալ փոփոխությունների քննարկումը, նոր նախաձեռնություններ և դրանց իրականացման ուղիներ,- սրանք այն գլխավոր թեմաներն են, որոնց շուրջ քննարկումներ են անցկացվելու Բաթումիում ընթացող Ծովային միջազգային ֆորումին:

Ֆորումը բացվել է այսօր և այն անցկացվում է Վրաստանի վարչապետի հովանավորությամբ: Հենց վարչապետն է բացել այսօրվա ֆորումը: Միջոցառումը կազմակերպել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը և Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը:

Ֆորումին մասնակցում է 53 պետության շուրջ 400 պատվիրակ, այդ թվում՝ Միջազգային ծովային կազմակերպության գլխավոր քարտուղար Կիտակ Լիմը:

Այսօր ֆորումի գլխավոր թեման է լինելու միջազգային արդյունաբերության ոլորտում նախատեսված փոփոխությունները, որոնք իրականացվում են 2020 թվականից:

Նախատեսված են երկկողմ հանդիպումներ: Ֆորումի շրջանակներում կնքվելու է մի քանի հուշագիր:

Ծովային ֆորումը երկօրյա է և աշխատանքն ավարտելու է վաղը: