Բաթումիում, բողոքական և կաթոլիկ եկեղեցիներում ընթանում է Սուրբ Ծննդյան պատարագ
Բաթումիում, բողոքական և կաթոլիկ եկեղեցիներում ընթանում է Սուրբ Ծննդյան պատարագ

Քրիստոնեական աշխարհի մի մասը դեկտեմբերի 25-ին նշում է Սուրբ Ծնունդը:

Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցվել Բաթումի բողոքական եկեղեցում: Հովիվ, Վառլամ Ռամիշվիլին խոսել է Սուրբ Ծննդյան տոնի կարևորության մասին: Նրա խոսքով, Սուրբ Ծնունդը աստվածային գաղտնիք է, որի էությունը դեռ ամբողջությամբ չի հասկացվել:

Բաթումիի Սուրբ Երրորդություն բողոքական եկեղեցում Սուրբ Ծննդյան գիշերը ամենամարդաշատ տոնն է: Տաճարը լուսավորված է և տոնական պատարագը տարբերվում է սովորականից:

Բողոքականները Սուրբ Ծննդյան տոնին պատրաստվում են մեկ ամիս և յուրաքանչյուր կիրակի օրը, տարբեր խորհրդանշական իմաստներով վառում են նոր մոմ:

Բողոքական եկեղեցին Բաթումիում գործում է 1995 թվականից:

Ըստ տարբեր աղբյուրների, առաջին բողոքականները Բաթումիում հայտնվել են 19-րդ դարի վերջին:

Սուրբ Ծննդյան պատարագը կշարունակվի մինչև առավոտ:

Սուրբ Ծննդյան տոնը նշվում է նաև Բաթումիի կաթոլիկ տաճարում: