Բաթումիում բացվել է «Գիշերային սերենադներ» դասական երաժշտության փառատոնը
Բաթումիում բացվել է «Գիշերային սերենադներ» դասական երաժշտության փառատոնը

Բաթումիում բացվել է «Գիշերային սերենադներ» դասական երաժշտության փառատոնը: Առաջին օրը տրամադրվել է  Պյոտր Չայկովսկու Սերենադին, Սամուել Բարբերի Ադաժիոյի և Դիմիտրի Շոստակովիչի դաշնամուրային համերգին: Փառատոնին մասնակցում են հայտնի երաժիշտներ, որոնց գլխավոր դիրիժորն է Վախթանգ Մաճավարիանին:

Փառատոնի շրջանակներում երեք համերգ կանցկացվի Բաթումիում, իսկ երկուսը, Թբիլիսիում ՝ կոնսերվատորիայի մեծ դահլիճում:

«Գիշերային սերենադներ» միջազգային փառատոնը հիմնադրվել է 1982  թվականին հայտնի վրաց  ջութակահար և դիրիժոր Լիանա Իսակաձեի նախաձեռնությամբ Աբխազիայում: 1991 թվականին փառատոնը դադարեցրեց իր գոյությունը, իսկ 18 տարի անց ՝ 2009-ին այն վերսկսվեց Բաթումիում: Փառատոնի գեղարվեստական ​​ղեկավարներն են Լիանա և Գիորգի Իսակաձեները, իսկ ռեժիսորը ՝ Նինա Ցագարելին: