Բաթումիում այսօր անցկացվելու է «Արևելյան գործընկերության» առաջին ներդրումային համաժողովը
Բաթումիում այսօր անցկացվելու է «Արևելյան գործընկերության» առաջին ներդրումային համաժողովը

Բաթումիում այսօր անցկացվելու է «Արևելյան գործընկերության» առաջին ներդրումային համաժողովը, որը բացելու է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Միջոցառումն անցկացվում է Եվրամիության, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության և եվրոպական կառավարման և էկոնոմիկայի կենտրոնի համանախաձեռնությամբ:

Էկոնոմիկայի նախարարության տեղեկությամբ, համաժողովին մասնակցելու է ավելի քան 400 անձ, այդ թվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, մի քանի երկրի, այդ թվում, Ուկրաինայի, Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Մոլդովայի բարձրպաշտոնյա անձինք:

Ներդրումային համաժողովի շրջանակներում նախատեսված է երեք նստաշրջան, որտեղ քննարկելու են էներգետիկայի, ենթակառուցվածքի, տրանսպորտի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և առևտրի սեկտորների հրատապ հարցերը:

«Արևելյան գործընկերության շրջանակներում առաջին անգամ ստեղծվել է ներդրումային նախագծերի ցանկը, որտեղ ներկայացված են 6 երկրների՝ Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ուկրաինայի մասնավոր և պետական սեկտորներից ներդրումային նախագծեր: