Բաթումիում, ավտովթարի հետևանքով զոհվել է 3 և տուժել՝ 4 մարդ
Բաթումիում, ավտովթարի հետևանքով զոհվել է 3 և տուժել՝ 4 մարդ

Երեկ, Բաթումիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է երեք և տուժել՝ 4 մարդ: Մախինջաուրիի բնակավայրում թեթև մարդատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Զոհերը նույն ընտանիքի անդամներ են, այդ թվում, մեկն անչափահաս է: Մահացել է կինը, նրա հարսը և թոռը:

Զոհերի դիերը տեղափոխվել են Սամխարաուլիի փորձաքննության բյուրո: 4 տուժածները ծանր վնասվածքներով տեղափոխվել են տարբեր կլինիկաներ:

Ներքին գործերի նախարարությամբ փոխանցմամբ, ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է: Հետաքննություն է ընթանում 276-րդ հոդվածով, որը նկատի ունի փոխադրամիջոցի շահագործման կարգի խախտում: