Բաթումիում արտասահմանի քաղաքացու՝ բեռնատարի վարորդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Բաթումիում արտասահմանի քաղաքացու՝ բեռնատարի վարորդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Բաթումիում արտասահմանի քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նա բեռնատար ավտոմեքենայի վարորդ է: Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, վարակակիրը բուժումը շարունակում է Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում:

Ապաքինվել է Բաթումիի Հանրապետական հիվանդանոցի ևս մեկ պացիենտ: Նա արդեն դուրս է գրվել կլինիկայից: Այսօրվա դեպքը ներառյալ, Բաթումիի կովիդ-կենտրոնում մնում է 20 վարակակիր: Նրանցից միայն մեկն ունի թոքաբորբ: