Բաթումիում անհետացած անչափահասի դին հայտնաբերել են ծովում
Բաթումիում անհետացած անչափահասի դին հայտնաբերել են ծովում

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում, Բաթումիում անհետացած անչափահասի դին հայտնաբերել են ծովում:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ, որոնողական աշխատանքներին ներգրավված էր 30 հրշեջ-փրկարար, այդ թվում՝ ջրասույզների խումբ:

«Անչափահասի անհետացման մասին տեղեկություն գրանցվել էր հուլիսի 16-ին, որից հետո արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունն սկսել էր ակտիվ քննչական աշխատանքներ ինչպես ջրի մակերևույթի վրա, այնպես էլ՝ ջրում»,- հայտարարում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում: