Բաթումին Եվրոպայի սպորտի քաղաք է (վիդեո)
Բաթումին Եվրոպայի սպորտի քաղաք է (վիդեո)

Բրյուսելում, Եվրոպայի մայրաքաղաքների և քաղաքների սպորտի ֆեդերացիան (ACES Europe) Բաթումիին պաշտոնապես շնորհել է 2019 թվականի Եվրոպայի սպորտի քաղաքի կարգավիճակ:

Մրցանակաբաշխության արարողությունն անցկացվել է Եվրոպայի խորհրդարանում, որտեղ տիտղոսը և դրոշն ստացել է Բելգիայում հատուկ այցով գտնվող Բաթումիի քաղաքապետ Լաշա Կոբախիձեն:

ACES Europe-ի կողմից պատրաստված եզրահանգման համաձայն, Բաթումին լավ օրինակ է սպորտի, կրթության և առողջության տեսանկյունից, որը ներկայացնում է ACES Europe-ի գլխավոր նպատակը, օրինակելի է սպորտային քաղաքականությունը և ենթակառուցվածքը, ծրագրերը և ակտիվությունները:

ACES Europe-ն ամեն տարի քաղաքներին շնորհում է «Եվրոպայի սպորտի մայրաքաղաք», «Եվրոպայի սպորտի քաղաք», Եվրոպայի սպորտի համայնք» և «Եվրոպայի սպորտի փոքր քաղաք» կարգավիճակները: