Բաթումին սեպտեմբերի 1-ից կունենա 15 նոր ավտոբուս
Բաթումին սեպտեմբերի 1-ից կունենա 15 նոր ավտոբուս

Բաթումին մոտ ապագայում կունենա 15 նոր մունիցիպալ ավտոբուս, իսկ մինչև տարեվերջ, քաղաքում կտեղաշարժվի 40 ավտոբուս:

15 միավոր ավտոբուսն արդեն մտել է Բաթումիի նավահանգիստ:

Նոր ավտոբուսները քաղաքի փողոցներ առաջին անգամ կհայտնվեն սեպտեմբերի 1-ից՝ «Բաթումոբա» տոնին և առաջին օրը քաղաքացիներին կսպասարկեն անվճար:

Նոր ավտոբուսները հագեցած են GPS և օդորակման համակարգով, ինչպես նաև հարմարեցված են սահմանափակ հնարավորություններով անձանց:

Ավտոբուսների գույնի ընտրության նպատակով Բաթումիի քաղաքապետարանն անցկացնրել էր հարցում: