Բաթումին հյուրընկալում է «Արևելյան գործընկերության» 10-ամյակին նվիրված մասշտաբային կոնֆերանսը
Բաթումին հյուրընկալում է «Արևելյան գործընկերության» 10-ամյակին նվիրված մասշտաբային կոնֆերանսը

Հուլիսի 11-12-ին Վրաստանի կառավարությունը Բաթումիում հյուրընկալում է աննախադեպ բարձր մակարդակի միջազգային կոնֆերանսը, որը նվիրվում է «Արևելյան գործընկերության» 10-ամյակին:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, Վրաստանում, որպես «Արևելյան գործընկերության» առաջնորդ երկրում, հոբելյանական ամսաթիվը նշելու, «Արևելյան գործընկերության արդյունքները և ապագան քննարկելու համար հավաքվում են գերագույն և բարձր մակարդակի մասնակիցները:

Մասնավորապես, նախարարի տեղեկությամբ, հյուրերի թվում են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Մարդասիրական օգնության և ճգնաժամների կառավարման հարցերով եվրահանձնակատար Քրիստոս Ստիլյանիդեսը, Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը, Եվրամիության և գործընկեր երկրների 8 արտաքին գործերի նախարարներ:

Նրանց տեղեկությամբ, Վրաստանը կոնֆերանսին ներկայացված է լինելու ինչպես գործադիր իշխանության, այնպես էլ՝ օրենսդիր մարմնի բարձր մակարդակով:

«Միջոցառումը կազմակերպում է Վրաստանի կառավարությունը և առանձնանալու է աննախադեպ մասշտաբով, մասնակիցների մակարդակով և քանակով, ինչպես նաև բովանդակությամբ: Բարձրպաշտոնյա հյուրերը հնարավորություն կունենան գնահատել «Արևելյան գործընկերությունը», ինչպես նաև քննարկել առկա մարտահրավերները և առաջիկա քայլերը, այդ թվում 2020 թվականի համագործակցության հեռանկարները»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:

Դրա հետ մեկտեղ, կոնֆերանսի շրջանակներում ստորագրվելու են մի շարք ֆինանսական պայմանագրեր: