Բաթումիի ուղղությամբ Կիևից և Բաքվից նշանակվել են ավիաչվերթներ
Բաթումիի ուղղությամբ Կիևից և Բաքվից նշանակվել են ավիաչվերթներ

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ուկրաինական փոքր բյուջե ունեցող «SkyUp Airlines» և «AZAL» ադրբեջանական ավիաուղիների կառույցի ներքո հիմնադրված փոքր բյուջե ուննեցող «Buta Airways» ավիաընկեությանը շնորհել է ամռան նավիգացիոն սեզոնին Բաթումիի ուղղությամբ չվերթներ իրականացնելու թույլտվություն:

«SkyUp Airlines»-ը Կիև-Բաթումի-Կիև չվերթները կիրականացնի մայիսի 25-ից, շաբաթական 10 անգամ:

Ադրբեջանական «Buta Airways» ավիաընկերությունը Բաքու-Բաթումի-Բաքու կանոնավոր չվերթները կիրականացնի հունիսի 14-ից մինչև սեպտեմբերի 13-ը, շաբաթական երկու անգամ: