Կորոնավարակակիր հղի կինը առողջական վիճակի վատթարացման պատճառով Բաթումիի ծննդատնից տեղափոխվել է Թբիլիսի
Կորոնավարակակիր հղի կինը առողջական վիճակի վատթարացման պատճառով Բաթումիի ծննդատնից տեղափոխվել է Թբիլիսի

Բաթումիի ծննդատանը կորոնավիրուսով վարակված մեկ հղի կնոջ առողջական վիճակը վատացել է, որի պատճառով նրան տեղափոխել են Թբիլիսիի համալսարանային կլինիկա:

Այս մասին լրագրողներին է հայտնել Բաթումիի ծննդատան բժիշկ Նուգզար Պապավան:

Նրա խոսքով, վարակակիրը 22 շաբաթական հղի է: Բժիշկի հայտարարությամբ, հղի կնոջ մոտ այսօր սկսվել է շնչառության անբավարարություն, նրա մոտ դիտվում է բարձր ջերմություն և հազ:

«Վարակակիրն ունեցել է ջերմություն և շնչառության անբավարարություն: Մենք պացիենտի վիճակը կայունացրեցինք և նրան տեղափոխեցին Թբիլիսի: Պացիենտը պետք է անցներ համակարգչային հետազոտություն: Մենք չունենք դրա հնարավորությունը, քանի որ հղիները նման հետազոտություն չեն անցնում, սակայն այս դեպքն այլ է, պացիենտը կորոնավարակակիր է: Բացի այդ, համալսարանային կլինիկայում ունեն նման պացիենտներին բուժելու ավելի մեծ փորձ»,- հայտարարել է Նուգզար Պապավան:

Բաթումիի ծննդատանն այս պահի դրությամբ մնում է 14 կորոնավարակակիր պացիենտ: