Բաթումիի շրջանային հանձնաժողովի մոտ ցույցին ձերբակալվել է մի քանի անձ
Բաթումիի շրջանային հանձնաժողովի մոտ ցույցին ձերբակալվել է մի քանի անձ

Բաթումիի շրջանային հանձնաժողովի շենքի մոտ ձերբակալվել է մի քանի անձ:

Ինչպես տեղից փոխանցում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, դեռ անհայտ է, թե կոնկրետ քանի մարդ է ձերբակալվել:

Ըստ Աջարիայի ոստիկանության վարչության պետ, Կոնստանտինե Անանիաշվիլիի, ձերբակալումը կատարվել է վարչական կարգով:

Նրա խոսքով ՝ «Ազգային շարժման» «Այլընտրանք» կազմակերպության անդամները, որոնք կազմակերպել են այսպես կոչված ամոթի միջանցքներ, չեն ենթարկվել ոստիկանության պահանջին:

«Ցուցարարներին նախազգուշացրել են, որ պահպանեին սոցիալական հեռավարությունը և իրենց բողոքն արտահայտել սահմանված ձևերով, նրանք չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մենք ստիպված ենք եղել նրանց վարչական կարգով բերման ենթարկել»,- հայտարարել է Կոնստանտինե Անանիաշվիլին:

Բաթումիի շրջանային հանձնաժողովի շենքի մոտ «Ազգային շարժման» «Այլընտրանք» կազմակերպության անդամները անց են կացնում ցույց: Նրանք հայտարարում են, որ այդ որոշումն ընդունել են ինքնուրույն, որ կազմակերպեին «ամոթի միջանցքներ», այն տեղամասերի ներկայացուցիչների համար, ովքեր այսօր ամփոփ արձանագրությունները և քվեաթերթիկները բերում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: