Բաթումիի նավթային տերմինալի տարածքում այրվել է դիզելով բեռնված վագոն (տեսանյութ)

Բաթումիի նավթային տերմինալի տարածքում այրվում է դիզվառելիքով բեռնված վագոն, ինչի պատճառով տարածքում ուժեղ ծուխ է: Տեղում աշխատում էին հրշեջ ջոկատներ:

Ինչպես հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչները, հրդեհն այս պահին մարվել է:

«Դիզելով բեռնված վագոնը այրվել է, դրա պատճառով տերմինալի տարածքում ծուխ էր, այս պահին հրդեհը տեղայնացված է»,- Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է Բաթումիի հրշեջ ծառայության խոսնակ Հուսեին Սիրաբիձեն:

Հրդեհի պատճառներն այս պահին անհայտ են:

Թողնել մեկնաբանություն