Բաթումիի «Մգզավրեբի» հյուրանոցի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել
Բաթումիի «Մգզավրեբի» հյուրանոցի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Բաթումիի «Մգզավրեբի» հյուրանոցում հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, կրակը բռնկվել է հյուրանոցում գտնվող սաունայում: Այրվել է մի քանի քառակուսի մետր մակերես:

Շենքում ծխացման մասին «112»-ին տեղեկացրել է հյուրանոցի անձնակազմը:

Հյուրանոցից տարհանվել են աշխատակազմը և հյուրերը: Հրդեհի պահին հյուրանոցում գտնվում էր միայն երկու հանգստացող:

Տեղում աշխատում էր 4 հրշեջ անձնակազմ, որոնք մի քանի րոպեում կարողացել են մարել կրակը:

Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն: