Բաթումիի լաբորատորիայում հետազոտվել է ևս 504 անձ, նրանց մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Բաթումիի լաբորատորիայում հետազոտվել է ևս 504 անձ, նրանց մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Աջարիայի առողջապահության նախարարության տվյալներով, անցած գիշեր Բաթումիի լաբորատորիաներում կորոնավիրուսի վրա հետազոտվել է 504 մարդ: Նրանց մոտ վարակ չի հաստատվել: Լաբորատոր հետազոտությունների պատասխանները բացասական էին:

Դրա հետ մեկտեղ, այսօր հայտնի կդառնա այսպես կոչված տենդի կենտրոններում գտնվող 44 մարդու անալիզի պատասխանները:

Ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրականացվել է 21 516 «Փի Սի ԱՐ» թեստավորում:

Տարածաշրջանում կարանտինում է գտնվում 1 274 մարդ: