Բաթումիի լաբորատորիաներում հետազոտել են 475 անձի կենսաբանական նմուշ, բոլոր պատասխանները բացասական են
Բաթումիի լաբորատորիաներում հետազոտել են 475 անձի կենսաբանական նմուշ, բոլոր պատասխանները բացասական են

Աջարիայի առողջապահության նախարարության այսօրվա տվյալներով, նախորդ 24 ժամում Բաթումիի լաբորատորիաներում հետազոտել են 475 անձի կենսաբանական նմուշ, բոլոր պատասխանները եղել են բացասական:

Օրվա վերջին հայտնի կդառնա ևս 37 անձի թեստի պատասխան, որոնք այսօր առավոտյան տենդի կենտրոններ են տեղափոխվել շնչառական ախտանշաններով:

Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում մնում է թեթև վիճակում գնտվող երեք վարակակիր:

Աջարիայում ընդհանուր թեստավորվել է 23 119 մարդ: Կարանտինում է 1641 անձ, մեկուսացման տարածքներում՝ 9427-ը: