Բաթումիի հանրապետական հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով վարակված 67-ամյա տղամարդ
Բաթումիի հանրապետական հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով վարակված 67-ամյա տղամարդ

Բաթումիի հանրապետական ​​հիվանդանոցի կովիդ կենտրոնում մահացել է մեկ պացիենտ: Փաստը հաստատում են Աջարիայի առողջապահության նախարարությունում: 67-ամյա մի տղամարդ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում և միացված էր արհեստական շնչառության սարքին:

Նա հիվանդանոցում բուժվում էր ինսուլտի ախտորոշմամբ, իսկ մի քանի օր առաջ նրա մոտ հաստատվել էր կորոնավիրուս, որից հետո նրան տեղափոխել էին Բաթումիի հանրապետական հիվանդանոց:

Հիշեցնենք, այսօր Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ մարդ: Մահացածը 80-ամյա կին էր: Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 22 հիվանդ: