Բաստիլիայի հրապարակում անհայտ անձը անցորդներին վիրավորել է մկրատով. France 3
Բաստիլիայի հրապարակում անհայտ անձը անցորդներին վիրավորել է մկրատով. France 3

Փարիզում, Բաստիլիայի հրապարակում անհայտ անձը անցորդներին վիրավորել է մկրատով: Լրատվությունն այս մասին տարածում է France 3-ը:

Լրագրողների փոխանցմամբ, հանցագործը սկզբում հարձակվել է ֆոտոսալոնի վրա և կտրել աշխատակցի վիզը: Դրանից հետո նա վնասվածքներ է հասցրել անցորդներին: Ոստիկանությունը ժամանակին հասել է և ձերբակալել հանցագործին:

Բաստիլիայի հրապարակում միջադեպ է տեղի ունեցել նաև երեկ: երիտասարդ աֆղանստանցին դանակով վնասվածքներ է հասցրել մի երիտասարդի: