Բասիլաշվիլին նահանջել է 36-րդ տեղը
Բասիլաշվիլին նահանջել է 36-րդ տեղը

Հերթական խաղային շաբաթից հետո, հրապարակվել է պրոֆեսիոնալ թենիսի ասոցիացիայի (ATP) նոր վարկանիշը, որի համաձայն Նիկոլոզ Բասիլաշվիլին կրել է հերթական անկումը: Վրացի թենիսիստը կորցրել է երկու տեղ և այժմ 1 395 միավորով գտնվում է 36-րդ տեղում:

Շաբաթ օրը, Բասիլաշվիլին Վիեննայի մրցաշարի ընտրական փուլում երկու սեթում պարտվեց սլովակ Գոմբոշի մոտ: Այս պահին Նիկան ունի 9 խաղային պարտության շարք, և այս իննը խաղում ոչ մի սեթ չի շահել:

Ինչ վերաբերում է լավագույն տասնյակին, այն մնացել է անփոփոխ.

  1. Ջոկովիչ (Սերբիա) – 11 740
  2. Նադալ (Իսպանիա) – 9 850
  3. Տիմ (Ավստրիա) – 9 125
  4. Ֆեդերեր (Շվեյցարիա) – 6 630
  5. Ցիցիպաս (Հունաստան) – 5 925
  6. Մեդվեդև (Ռուսաստան) – 5 890
  7. Ա. Զվերև (Գերմանիա) – 5 015
  8. Ռուբլյով (Ռուսաստան) – 3 429
  9. Շվարցման (Արգենտինա) – 3 285
  10. Բերետին (իտալիա) – 3 075