«Բասիանի» ակումբի մոտ երեք անձի վիրավորելու մեջ մեղադրվող անձին սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ բանտարկություն
«Բասիանի» ակումբի մոտ երեք անձի վիրավորելու մեջ մեղադրվող անձին սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ բանտարկություն

Ներքին գործերի նախարարության, Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի՝  Դիդուբե-Չուղուրեթի վարչության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում, երկու կամ ավել անձի կանխամտածված սպանության փորձի և զենքի անօրեն գնում-պահպանում-կրում մեղադրանքով, 1980 թվականին ծնված Բ.Չ.-ին ձերբակալել են թեժ հետքի վրա:

Ըստ ՆԳՆ-ի , հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածը ընթացիկ տարվա հունվարի 12-ին, «Բասիանի» ակումբի մուտքի մոտ իրականացրել է մի քանի կրակոց, որի արդյունքում վիրավորել է երեք անձի՝ 1983 թ. ծնված Թ.Ա.-ին, 1987 թ. ծնված Բ.Ճ.-ին և 1995 թվականին ծնված Դ.Ց.-ին, որից հետո դիմել է փախուստի: Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել շտապ օգնության բրիգադի կողմից:  Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«Իրավապահները Բ.Չ.-ին ձերբակալել են անմիջապես, նրա բնակելի տան տարածքում: Ձերբակալվածին խուզարկելու ժամանակ, իրավապահները որպես ապացույց առգրավվել են ատրճանակ, վեց դանակ և 23 փամփուշտ:

Հանցանքը նախատեսում է 16-ից 20 տարով կամ ցմահ բանտարկություն»,- ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Տարածված լրատվությամբ, միջադեպին նախորդել է ձերբակալվածի և ակումբի Դիջեյի միջև վեճ:

Թողնել մեկնաբանություն