Բաշխիչ ընկերությունները պետք է պատրաստվեն նոր կարգավորումների համար, որի համաձայն սահմանափակվելու է գիշերային ժամերին ընկերությունների ավտոմեքենաների տեղաշարժը. Մայա Բիթաձե
Բաշխիչ ընկերությունները պետք է պատրաստվեն նոր կարգավորումների համար, որի համաձայն սահմանափակվելու է գիշերային ժամերին ընկերությունների ավտոմեքենաների տեղաշարժը. Մայա Բիթաձե

Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն և քաղաքապետի տեղակալ Մայա Բիթաձեն հանդիպել են բաշխիչ ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Քաղաքապետարանում կայացած հանդիպմանը կողմերը զրուցել են մայրաքաղաքում երթևեկությունը թեթևացնելու նպատակով բաշխիչ ընկերությունների մեքենաների տեղաշարժի սահմանափակման հարցի շուրջ:

Ինչպես նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ, Մայա Բիթաձեն զրուցել է այն միջոցառումների մասին,որոնք Թբիլիսիի քաղաքապետարանը անց է կացնելու քաղաքում տրանսպորտի համակարգի բարեկարգման և խցանումների նվազեցման նպատակով:

Նրա խոսքերով քաղաքապետարանը պատրաստ է աշխատել բաշխիչ ընկերությունների հետ, որպեսզի նոր գրաֆիկը հիմնախնդիրներ չստեղծի բիզնեսին և քաղաքում թեթևանա տեղաշարժը:

«Բաշխիչ ընկերությունների հետ անց ենք կացրել շատ կարևոր հանդիպում: Զրուցել ենք հիմնական ուղղությունների մասին, որի համաձայն բաշխիչ ընկերությունները պետք է պատրաստվեն նոր կարգավորումների համար: Փոփոխությունները վերաբերում են գիշերային ժամերին ընկերությունների ավտոմեքենաների տեղաշարժի սահմանափակմանը: Մենք շարունակելու ենք աշխատել բաշխիչ ընկերությունների հետ, որպեսզի նոր գրաֆիկը հիմնախնդիրներ չստեղծի բիզնեսին և քաղաքում թեթևանա տեղաշարժը»,- հայտարարել է Բիթաձեն:

Հանդիպմանը ընկերությունների ներկայացուցիչները զրուցել են այն ռիսկերի մասին, որոնք հնարավոր է առաջանան սահմանափակումների հաստատումից հետո: Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները: