Բարսելոնայում պահանջել են ազատել ձերբակալված քաղաքական գործիչներին
Բարսելոնայում պահանջել են ազատել ձերբակալված քաղաքական գործիչներին

Բարսելոնայում, տեղի է ունեցել  ձերբակալված կատալոնացի քաղաքական գործիչների աջակցության ցույց: Տարբեր տվյալներով, ցույցին մասնակցել է մոտ 300 հազարից ավելի մարդ:

Հանրահավաքին միացել են շրջանային խորհրդարանի ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք աջակցում են Կատալոնիայի՝ Իսպանիայի կազմից դուրս գալուն:

Ակցիայի որոշ մասնակիցներ իրենց հետ  բերել են ՝ կատալոնական հողերի ոչ պաշտոնական դրոշը: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են ազատել ձերբակալված քաղաքական գործիչներին:

Իսպանիայի Գերագույն դատարանի որոշմամբ, խռովություն կազմակերպելու և Իսպանիայի իշխանություններին չենթարկվելու մեղադրանքով  բանտարկված են մի քանի կատալոնացի քաղաքական գործիչներ: Ինքնավար տարածաշրջանի նախկին առաջնորդ, Կառլես Պուչդեմոնը գտնվում է Գերմանիայում: