Բարսելոնայում բողոքի ցույցի մասնակիցները պահանջել են ազատել տարածաշրջանի կառավարության ձեռբակալված անդամներին
Բարսելոնայում բողոքի ցույցի մասնակիցները պահանջել են ազատել տարածաշրջանի կառավարության ձեռբակալված անդամներին

Կատալոնիայի կառավարության ձերբակալված անդամներին ազատելու պահանջով Բարսելոնայում տեղի է ունեցել բազմահազարանոց բողոքի ցույց:

Ժորդի Սանչեսին և Ժորդի Կույշարին Իսպանիայի դատարանը բանտարկություն էր սահմանել ուղիղ երկու ամիս առաջ: Նրանք մեղադրվում են խռովություն կազմակեպելու մեջ: Նրանց հետ միասին բանտարկությունում գտնվում է Ժեներալիտետի ևս երկու անդամ:

Հիշեցնենք, հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հանրաքվեի արդյունքում հայտարարել էր տարածաշրջանի անկախությունը, որին հետևեց պաշտոնական Մադրիդի խիստ արձագանքը: Իսպանիայի կառավարությունը ցրեց Կատալոնիայի Ժեներալիտերը, տարածաշրջանը ենթարկեց կենտրոնական իշխանություններին և նշանակեց վաղաժամկետ ընտրություններ:

Այս իրադարձություններից հետո, Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարը մեկնեց Բելգիա: