Բարնովի փողոցում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվողի գործին կցված էր ընտանիքի խնդրանքը և պատժակատարողության գերատեսչության դրական բնութագրումը
Բարնովի փողոցում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվողի գործին կցված էր ընտանիքի խնդրանքը և պատժակատարողության գերատեսչության դրական բնութագրումը

Վրաստանի նախագահի հայտարարությամբ, Բարնովի փողոցում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող, Վեփխիա Բաքրաձեի գործին, համաներման հանձնաժողովում կցված էր ընտանիքի խնդրանքը և պատժակատարողության գերատեսչության դրական բնութագրումը:

Այս մասին Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով, Բաքրաձեն համաներման պահանջով հանձնաժողովին դիմել է երկու անգամ և միայն երկրորդ դիմումից հետո հանձնաժողովը ընդունել է ոչ թե նրա բանտից ազատելու, այլ պատիժը կիսելու որոշում:

«2014 թվականի օգոստոսին կասկածյալը, այս դեպքում կասկածյալը, այն ժամանակ մեղադրյալը, իրականացրել է բռնության ակտ, իր կնոջ նկատմամբ, սակայն այն ժամանակ այդ մարդը չէր ձերբակալվել և միայն չորս ամիս ու կես անց, դեկտեմբերին ավտովթարին մասնակցելու պատճառով ձերբակալվեց և դատապարտվեց երկու գործով:

Նա մեկ անգամ դիմել էր համաներման հանձնաժողովին և ստացել էր մերժում: Երկրորդ դիմումի ժամանակ հանձնաժողով էր մտել մի քանի կարևոր փաստաթուղթ, որոնցից առաջին հերթին նշանակալից էր պատժակատարողության հիմնարկի փաստաթուղթը, որը հիմնված էր հոգեբանների դրական բնութագրմանը, սոցիալական աշխատողի դրական հաշվետվությանը, իրավական ռեժիմի բաժանմունքի գլխավոր տեսուչի դրական բնութագրմանը, ինչպես նաև բժշկական վկայականը, որում չէր խոսվում որևէ հոգեկան շեղումների մասին: Գործին կցված էր նաև բանտարկյալի խոստովանությունը և այն փաստի նկարագրումը, որ նա ուներ չորս զավակ: Այստեղ ցանկանում եմ նշել, որ գործին կցված էր նաև ընտանիքի խնդրանքը նրան ազատելու վերաբերյալ»,-հայտարարել է նախագահը:

Ինչպես նշել է Գիորգի Մարգվելաշվիլին, նշված հարցի շուրջ հասարակության կողմից առաջացած հարցերը լրիվ հասկանալի են: