Բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության որակի վերահսկումը լինելու է առավելագույնս խստացված. Միխեիլ Չխենկելի
Բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության որակի վերահսկումը լինելու է առավելագույնս խստացված. Միխեիլ Չխենկելի

Բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության որակի վերահսկումը լինելու է առավելագույնս խստացված,-այս մասին Վրաստանի կրթության և գիտության նախարար, Միխեիլ Չխենկելին հայտարարել է առաջին ալիքի՝ «արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ միասին» հաղորդման ժամանակ:

«Մենք համալսարանում սկսել ենք ոչծրագրային մոնիտորինգ և չափանիշներին համապատասխանեցման գործողություններ: Պետությունը դիմորդներին, ուսանողներին և նրանց ծնողներին պետք է ասի իրականությունը, որ պետության կողմից ավտորիզացիա կանցնի այն բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը կունենա համապատասխան չափանիշներ»,-հայտարարել է Չխենկելին:

Այս հայտարարությամբ, նախարարը պատասխանել է հաղորդավարի հարցին, թե ինչ է ծրագրում պետությունը այն բանի համար, որ Վրաստանում գոյություն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունները ուսանողներին տան միջազգային մակարդակով մրցունակ գիտություն:

Նրա խոսքերով, ընթացիկ տարում անց է կացվելու պլանավորված մոնիտորինգ և բարձրագույն կրթության հաստատություններ են մտնելու հանձնաժողովներ, որոնք համալսարանները ստուգելու են այս տարի հաստատված եվրոպական չափանիշներին համապատասխանեցման տեսանկյունից:

«Այս հանձնաժողովների նախագահը լինելու է կրթության եվրոպացի փորձագետը, որը տալիս է այն բանի երաշխիքը, որ գործընթացները իրականացվելու են անկողմնակալ, ամբողջությամբ օբյեկտիվ և թափանցիկ»,-ասել է Չխենկելին:

Նախարարի խոսքերով, եթե որևէ համալսարանը չի անցնի արտոնագրում, ապա ոչ մի ուսանող չի տուժելու, քանզի նրանց հնարավորություն կտրվի տեղափոխվել այլ համալսարան: