Բարձրագույն կրթությամբ փաստորեն Եվրամիության անդամներն ենք. Միխեիլ Բատիաշվիլի
Բարձրագույն կրթությամբ փաստորեն Եվրամիության անդամներն ենք. Միխեիլ Բատիաշվիլի

Հոկտեմբերից ուսուցիչները կստանան ավելացված վարձատրություն, ինչը շատ կարևոր քայլ է,- այս մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Միխեիլ Բատիաշվիլին  հայտարարել է կրթության բարեփոխման մեկամյա հաշվետվության շնորհանդեսի ժամանակ:

«Այս տարին կլինի շատ կարևոր, ինչը կկատարվի ուսուցիչների հետ միասին: Սա դասագրքերի կատարելագործումն է: Մենք ծրագրում ենք աշխատել մեր հեղինակների և հրատարակիչների, ինչպես նաև միջազգային հրատարակիչների հետ, որի շնորհիվ Վրաստանում կներդնենք բարձր մակարդակի ուսումնական նյութեր: Սա ուսանողներին և ուսուցիչներին կօգնի ավելի շատ գիտելիքներ ստանալ: Կարևորում ենք նաև մեծ քանակությամբ տեխնոլոգիաներ ներդնենք դպրոցներում: 400-ից ավել դպրոցում կլինի ինտեռնետ», – ասել է Բատիաշվիլին:

Բացի այդ, նախարարի խոսքով, հաջորդ երկուշաբթի Բրյուսելում ստորագրվելու է մի փաստաթուղթ, որի համաձայն, վրաց գիտական շրջանակներին կտրվի մուտք գործել Եվրամիության գիտական ​​տարածք, այդ թվում սեփական հետազոտությունների համար դրամաշնորհ ստանալու համար: