Բարձրացել է Վրաստանի վարկային վարկանիշը

Վրաստանում աճել է վարկային վարկանիշը: 2011 թվականից ի վեր առաջին անգամ «Standart & Poor’s» միջազգային վարկանիշային ընկերությունը «Ստանդարտ» կանխատեսմամբ մեկ քայլով բարելավվել է՝  «BB-»-ից հասել է մինչև «BB»: «Standart & Poor’s»-ի հրապարակման մեջ նշված է, որ չնայած արտաքին մարտահրավերների, վերջին տարիների համեմատ Վրաստանը գրանցել է բարձր տնտեսական աճ: Ընթացիկ տարում ընկերությունն համախառն ներքին աճը կանխատեսում է 5,7 տոկոս: Նման ցուցանիշը վարկանշային երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է:  Վրացական տնտեսության համար հնարավոր ռիսկերի թվում են Թուրքիայում և Ռուսաստանում փոխարժեքի տատանումը: