Բարաք Օբաման Մանկական հոսպիտալ է տարել Սուրբ ծննդյան նվերներ

ԱՄՆ-ի նախկին նախագահն այցելել է Վաշինգտոնի Մանկական հոսպիտալ: Բարաք Օբաման կլինիկա է այցելել Սանտա Կլաուսի գլխարկով և նվերներով լի տոպրակով:

ԱՄՆ-ի 44-րդ նախագահը նվերներ է բաժանել երեխաներին և հոսպիտալի աշխատակիցներին: Օբաման որոշ հիվանդների Սուրբ ծննդյան նվերները տարել է հիվանդասենյակ:

2009-2014 թվականներին Բարաք Օբաբան կնոջ՝ Միշել Օբամայի հետ միասին այցելում էր Վաշինգտոնի Մանկական հոսպիտալ: