Բանոջայում ճանապարհի և ջրամատակարարման խնդիրների լուծման պահանջով անցկացվել է բողոքի ցույց
Բանոջայում ճանապարհի և ջրամատակարարման խնդիրների լուծման պահանջով անցկացվել է բողոքի ցույց

Ծղալտուբոյի մունիցիպալիտետի Բանոջա գյուղի բնակչությունն անցկացրել է բողոքի ցույց:

Ցուցարարները բողոքել են գյուղում ճանապարհի և ջրամատակարարման խնդիրների դեմ: Նրանց հայտարարությամբ, բազմիցս դիմել են ինքնակառավարմանը, սակայն՝ ապարդյուն: Ինչպես ասում են տեղի բնակիչները, ճանապարհն այնքան է վնասված, որ շտապ օգնության բժիշկներն ստիպված են քայլել ոտքով, իսկ տաքսու վարորդները պահանջում են վճարել սակագնից երկու լարիով ավել:

Ցուցարարների խոսքով, գոյություն ունեցող խնդիրների պատճառով, Բանոջա գյուղում ավտոբուսներ չեն երթևեկում:

Այդ դեպքում, եթե առաջիկայում չսկսվի ճանապարհի հիմնանորոգումը, գյուղի բնակչությունը պատրաստվում է փակել Ծղալտուբո-Քութաիսի ավտոճանապարհի մայրուղին: