Բանգլադեշում հրդեհի արդյունքում այրվել է 15 հազար տուն
Բանգլադեշում հրդեհի արդյունքում այրվել է 15 հազար տուն

Բանգլադեշում մասսայական հրդեհի արդյունքում այրվել է 15 հազար տուն: Այս մասին փոխանցում է «Բի Բի Սին»: Մեծ բրիտանիայի հանրային հեռարձակողի փոխանցմամբ, մայրաքաղաք Դակկայում հրդեհը բռնկվել է այն շրջանում, որտեղ հիմնականում տեղակայված են փոքր տնակներ: Այդ պատճառով հրդեհը արագ տարածվել է և մոտ 50 հազար մարդու թողել անօթևան: «Բի Բի Սիի» լրատվությամբ, հրդեհի հետևանքով զոհեր չկան, սակայն մի քանի մարդ տուժել է:

Հրդեհի բռնկման պատճառը անհայտ է: Սկսվել է հետաքննություն: Ինչ վերաբերում է տուժածներին, իշխանությունները հայտարարել են, որ անօթևան մնացած մարդկանց ապահովելու են ժամանակավոր կացարաններով:

Թողնել մեկնաբանություն