Բանավեճեր Վրաստանի Առաջին ալիքի եթերում
Բանավեճեր Վրաստանի Առաջին ալիքի եթերում

Այսօր, ժամը 22:00-ին Վրաստանի Առաջին ալիքի եթերում կանցկացվի քաղաքական բանավեճ: Միմյանց դեմ առ դեմ կկանգնեն 10 որակավորված ընտրական սուբյեկտների ներկայացուցիչներ։ Մասնավորապես՝ «Երրորդ ուժ» – N1, «Եվրոպական Վրաստան – շարժում հանուն Վրաստանի» – N2, «Միասնական ազգային շարժում» – N5, «Եվրոպացի ժողովրդավարներ» – N6, «Ալեկո Էլիսաշվիլի – մոքալաքեեբի» – N7, «Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի – Վրաստանի հայրենասերների դաշինք» – N8, «Լելո» – N9, «Շալվա Նաթելաշվիլի – Վրաստանի Լեյբորիստական կուսակցություն» – N10, «Գիրչի» – N36 և «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» – N41:

Բանավեճի համար, որը կտևի մոտ մեկ ու կես ժամ, կազմակերպվել է հատուկ բացօթյա ստուդիա Բելիաշվիլիի 68 համարում: Կուսակցությունների ներկայացուցիչները կունենան հավասար պայմաններ` իրենց տեսլականն ու ծրագիրը ընտրողներին ներկայացնելու համար:

Սեպտեմբերի 21-ին Վրաստանի Առաջին ալիքը հրավիրում է Թբիլիսիի քաղաքապետի բոլոր գրանցված թեկնածուներին մասնակցելու բանավեճին: