Բանակցությունները կոմպլեքսային գործընթաց է և չպետք է ակընկալենք, որ արդյունքի կհասնենք հենց առաջին փուլում. Դավիթ Զալկալիանի
Բանակցությունները կոմպլեքսային գործընթաց է և չպետք է ակընկալենք, որ արդյունքի կհասնենք հենց առաջին փուլում. Դավիթ Զալկալիանի

Մենք չպետք է ակնկալենք, որ բանակցությունների առաջին փուլի ընթացքում արդյունքներ կստանանք, – այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին:

Նրա խոսքով, երկիրը լուրջ մարտահրավերներ ունի անվտանգության ու տնտեսության տեսանկյունից, ուստի անհրաժեշտ է կոնսենսուսի հասնել:

«Առաջիկայում քաղաքական կուսակցությունների միջև բանակցություններ կանցկացվեն: Իհարկե, սա բարդ գործընթաց է: Պետք չէ ակնկալել, որ օրակարգի կուտակված թեմաներն ամբողջությամբ կլուսաբանվեն և արդյունքներ կունենանք առաջին փուլի ընթացքում, բայց կարևոր է, որ իշխանությունները ունենան քաղաքական կամք  ներգրավվելու այս գործընթացին և կրկնում եմ, որ բանակցություններն այլընտրանք չունեն: Ինչպես գիտեք, երկիրը տարածաշրջանում ունի անվտանգության լուրջ մարտահրավերներ, համավարակի տեսանկյունից, տնտեսական առումով: Ուստի անհրաժեշտ է բոլոր քաղաքական ուժերի միջև գրանցվի կոնսենսուս և գործընթացները տեղափոխվեն խորհրդարան:

Մենք տեսանք նույն եվրոպացի խորհրդարանականների կոչերը, որտեղ, ցավոք, ընդդիմախոսները կարդում էին միայն իրենց ուզածը: Մենք հստակ տեսանք, որ գործընթացում ներգրավված բոլոր դերակատարներին կոչ էր արվում երկխոսության մեջ մտնել, և խորհրդարանը հենց այն վայրն է, որտեղ պետք է քննարկվեն բոլոր խնդրահարույց հարցերը: Երկրի շահերից ելնելով, բոլորը պետք է փորձեն կոնսենսուսի հասնել», – հայտարարել է Զալկալիանին: