Բանաձևի նախագծի համաձայն, Վրաստանի կառավարությունը մինչև 2018 թ. Հունիսի 15-ը խորհրդարանին է ներկայացնելու «Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակը»
Բանաձևի նախագծի համաձայն, Վրաստանի կառավարությունը մինչև 2018 թ. Հունիսի 15-ը խորհրդարանին է ներկայացնելու «Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակը»

Վրաստանի կառավարությունը մինչև 2018 թ. Հունիսի 15-ը խորհրդարանին է ներկայացնելու, բռնազավթված տարածաշրջաններում Վրաստանի քաղաքացիների սպանության, առևանգման, կտտանքների ենթարկելու և առողջությանը ծանր վնասվածքներ հասցնելու, ինչպես նաև հանցանքը թաքցնելու մեջ մեղադրվող և դատապարտված անձանց ցուցակը, որը կոչվում է՝ «Օթխոզորիա-Տատունաշվիլիի ցուցակ»:

Օրենսդրական մարմինը, գործադիր իշխանություններին նշված պարտականությունը պարտադրել է իրականացնել, Արչիլ Տատունաշվիլիի հետ կապված բանաձևի նախագծի շրջանակներում, որը պատգամավորները քվեարկության են դնելու մարտի 21-ին:

Խորհրդարանային մեծամասնության և փոքրամասնության կողմից պատրաստված փաստաթղթում գրված է, որ Վրաստանի կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, միջազգային կազմակերպությունների և գործընկեր երկրների կողմից «Օթխոզորիա-Տատունաշվիլի» ցուցակում հայտնված անձանց նկատմամբ բոլոր հնարավոր սահմանափակումների կապակցությամբ, այդ թվում այցեգրային և ֆինանսական սահմանափակումներ:

Բացի այդ, կառավարությունը պետք է սահմանի «Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակի» մասին արձանագրության կատարողականության պատասխանատու գերատեսչությունը, որը իր հերթին խորհրդարանին պարբերաբար պետք է ներկայացնի հաշվետվություն, կապված արձանագրության կատարողականության ընթացքին: