Բաքվում, բնակելի տանը պայթյունի հետևանքով տուժել է վեց մարդ
Բաքվում, բնակելի տանը պայթյունի հետևանքով տուժել է վեց մարդ

Բաքվի արվարձանում, բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է վեց մարդ: Նրանցից մեկի վիճակը ծանր է: Փրկարարները փլատակներից դուրս են բերել նաև անչափահասի:

Երկհարկանի բնակելի տանը պայթյունը տեղի է ունեցել քիչ առաջ, սակայն այս պահին պատճառն անհայտ է:

Տեղում ընթանում է որոնողափրկարարական գործողություն: