Բաքվում անցկացվելու են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները
Բաքվում անցկացվելու են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները

Բաքվում անցկացվելու են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական լրատվական գործակալություններից մեկը, «Eternity-2019» հրամանատարական-շտաբային զորավարժությունը մեկնարկելու է սեպտեմբերի 2-ին:

Զորավարժությունը կազմված է տեսական և գործնական մասերից և անցկացվելու է ինչպես Ադրբեջանի զինված ուժերի ռազմական խաղերի կենտրոնում, այնպես էլ՝ դաշտային պայմաններում:

Զորավարժությունը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 6-ը: