Բահրեյնի թագավորության կառավարությունը դյուրացրել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար
Բահրեյնի թագավորության կառավարությունը դյուրացրել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

Բահրեյնի կառավարության որոշմամբ, հոկտեմբերի 4-ից Վրաստանի քաղաքացիների համար գործարկվել է դյուրացված վիզային ռեժիմ, որը ընթադրում է Վրաստանի քաղաքացիների կողմից Բահրեյնում այս երկրի էլեկտրոնային վիզայով ճամփորդություն կամ Բահրեյնի վիզայի ընդունման իրավունք սահմանին:

«Հատկանշական է, որ որոշմանը նախորդում էր ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ը, Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Զալկալիանիի և Բահրեյնի Թագավորության արտաքին գործերի նախարար շեյխ խալիֆայի երկկողմ հանդիպումը և նշված թեմայով համաձայնությունը:

Ակտիվ փուլում են բանակցությունները դիվանագիտական և ծառայողական անձնագիր ունեցող Վրաստանի քաղաքացիների համար Բահրեյնի հետ անայցագրային ռեժիմի մասին համաձայնության շուրջ»,- նշված է արտաքին գործերի նախարարության տեղեկությունում: